Քննարկվել է ՀՀ-ի ու Ֆինլանդիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը

23/04/2025 Քաղաքական

Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Ֆինլանդիայի միջև պաշտպանության բնագավառում երկկողմ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ու ԵՄ հետ բազմակողմ ձևաչափով համագործակցության հնարավորությունները:

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի:

–00—ՅՄ