Ստամբուլում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 151 մարդ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Ստամբուլում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 151 մարդ, մահեր չկան, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով քաղաքային իշխանությանը։
Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլում 6,2 բալ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 6,9 կիլոմետր խորության վրա՝ Սիլիվրի քաղաքի մոտակայքում:
Ականատեսների վկայությամբ՝ քաղաքի որոշ հատվածներում պատերը ցնցվել են, կահույքը շարժվել է, էլեկտրաէներգիան ժամանակավորապես անջատվել է։ Ցնցումների ժամանակ մարդիկ իրենց շենքերից դուրս են վազել փողոց։
ՌԴ գլխավոր հյուպատոսությունը հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Դիվանագիտական ներկայացուցչությունը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիներին, ովքեր գտնվում են քաղաքում և շրջակայքում, խուճապի չմատնվել և հետևել անվտանգության պահանջներին։
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Փաշինյանը տեսանյութ է հրապարակել. հայկական դհոլ-զուռնան ու ազգային պարերը` Ճապոնիայում
-
Սամվել Կարապետյանը զրպարտության հերքման պահանջով հերթական հայցադիմումն է ներկայացրել
-
Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը առաջիկա օրերին կհանդիպեն Հայաստանում․ ՀՀ ԱԳՆ
-
«Ճապոնիայում աղբամաններից զատ բան չսովորեց, իրեն ընդունած վարչապետ Իսիբան այսօր հրաժարական է տալու
-
Դպրոցի հանդերձարանում մի քանի տղաներ ծեծի են ենթարկել 8-ամյա երեխայի, ով տեղափոխվել է հիվանդանոց
-
Հայաստանն ու Թուրքիան կանցկացնեն Մարգարա-Ալիջան անցակետի գործունեության վերաբերյալ առաջին հանդիպումը
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է