ՔՊ-ն թող գա՝ պատասխանեմ ցույցի մատերիալ ենք, թե՞ ոչ, որդի, գերեզման կորցրած մարդիկ են պայքարողները

Մեր առաջ նախապայման են դնում, որ վրանը հանենք Ազատության հրապարակից, նոր կխոսեն մեզ հետ։ Վրանը ի՞նչ է խանգարում իրենց, որ այդքան պնդում են։ Պայքարը շարունակելու ենք, մինչև մեր հարցերի պատասխանները չստանանք, կառավարության ներկայացրած ծրագրերը արտագաթի ծրագրեր են, մենք ներկայացնում ենք այստեղ մնալու ծրագիր, դրա համար էլ մեզ հետ համաձայնության չեն գալիս։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Վերածնվող Արցախ» շարժման հիմնադիր, «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» անդամ Անաստաս Իսրայելյանը։
Անդրադառնալով մեղադրանքներին, թե արցախցիները ընդդիմության ձեռքում ցույցի մատերիալ են դարձել, Իսրայելյանը նշեց, որ իրենց ուղղորդող չկա, պայքարողները որդի, գերեզման կորցրած մարդիկ են։
«ՔՊ-ն թող գա՝ պատասխանը տամ, մենք ցույցի մատերիալ ենք, թե՞ ոչ, այդքան զոհեր, անհետ կորածներ ունենք, մարդիկ գերեզմանները թողել՝ եկել են, թող հասկանան, թե ինչ են խոսում, հասարակ ժողովրդին են վիրավորում։ Երկրի ղեկավարը պետք է միասնության կոչ անի, ոչ թե ատելություն սերմանի, պառակտի։ Ով էլ իշխանության գա, մենք այս հարցը բարձրացնելու ենք, մեր իրավունքների հարցն է»,- ընդգծեց բանախոսը։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:

 

–00—ԱՊ