Արտաշատի խճուղում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է
23/04/2025
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Այսօր՝ ապրիլի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Արտաշատի խճուղում բախվել են Երևանի բնակիչ 40-ամյա Հովսեփ Դ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 48-ամյա Սասուն Ե․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի ստուգման նպատակով դիմել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականը և քաղաքացիների հետ ուղղել «ՎԱԶ 2107»-ը։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են հիվանդանոց դիմած քաղաքացու ինքնությունը։
–00—ՅՄ