38 համարի ավտոբուսի վարորդը հիվանդանոց է տեղափոխվել ձախ ուսի կտրած վնասվածքով․ ՆԳՆ

Այսօր ժամը 12:59-ի սահմաներում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ձախ ուսի կտրած վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Նա նշեց, որ հանգամանքները պարզվում են։

Ավելի վաղ հայտնել էինք, որ միջադեպ է տեղի ունեցել թիվ 38 երթուղին սպասարկող վարորդի և մեկ այլ տրանսպորտային միջոցի վարորդի միջև։ Տիգրան Մեծի պողոտայում ծագած վեճի ընթացքում տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին: «Երեւանի ավտոբուս»-ի վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Մերի Մանուկյան

–00—ՅՄ