Ջալալի անփութության պատճառով 20 երիտասարդ զոհվեց, մեղմ է նրա պատիժը, պիտի 8 տարի տան

Պատիժը շատ մեղմ է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ջալալ Հարությունյանի անփութության հետևանքով տեղի է ունեցել 20 երիտասարդների զոհ, կորցրել ենք տեխնիկա, ինչպես նաև գաղտնի փաստաթղթերի կորուստ: Այս մասին ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի Վերաքննիչ դատարանում այսօրվա նշանակած նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց տուժող կողմի շահերը ներկայացնող Լիպարիտ Սիմոնյանը:

«Հաշվի առնելով օրենսդրական փոփոխությունները պահանջում ենք առավելագույն պատիժ՝ 8 տարի ժամկետով»,- նշեց նա:

Տեղեկացնենք որ,  Ջալալ Հարությունյանին դատարանը մեղավոր է ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, նա դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման։

Մանրամասները՝ տեսանյութում:

–00–ԱՀ