Խոշոր ավտովթար՝ Երևանում. «Դեֆանս» թաղամասի մոտ «BMW»-ն կոտրել է ճանապահի ցուցանակը ու շրջվել
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 22-ամյա Անդրանիկ Շահինյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Հյուսիս-hարավ ավտոճանապարհի Տիչինա փողոցի հատվածում՝ «Դեֆանս» բնակելի թաղամասի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, կոտրել ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակը, առաջ ընթացել, ապա կոտրել երկաթե էլեկտրասյունը և գլխիվայր հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում՝ մասամբ հետիոտնի համար նախատեսված մայթին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի 2-րդ խմբի հրշեջ-փրկարարները՝ խմբի պետ Գրիգոր Ավդալյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գդնի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Վարորդը ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել է սթափ:
–00–ԱՀ