Ադրբեջանը հայ մարզիկներին ԱՊՀ խաղերին մասնակցելու հրավեր է ուղարկել

23/04/2025 Սպորտ

Ադրբեջանը ԱՊՀ 3-րդ խաղերին մասնակցելու հրավերներ է ուղարկել կառույցի բոլոր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, հայտարարել է խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչ Այգյուլ Աղաևան:

«Մենք դեռ տեղեկություն չունենք, թե արդյոք հայ մարզիկներ կլինեն», – ասել է նա:

Հայկական կողմը դեռևս չի մեկնաբանել այս հրավերը:

–00–ԱՀ