Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 23-ին՝ ժամը 18։30-ից սկսած կսահմանափակվի տրանսպորտային միջոցների մուտքը Երևանի Հանրապետության հրապարակ՝ բոլոր ուղղություններով։

ժամը 19։00-ից սկսած տրանսպորտային միջոցների երթևեկության համար հաջորդաբար երկկողմանի փակ կլինեն Ամիրյան փողոցը, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներն ու Կիևյան փողոցը։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 24-ին՝ ժամը 07։00-ից կարգելվի երթևեկությունը․

✔️Ծիծեռնակաբերդի խճուղում՝ Լենինգրադյան փողոց-Ծիծեռնակաբերդի խճուղի խաչմերուկից,

✔️Աթենքի փողոցում՝ Իսակովի պողոտա-Աթենքի փողոց խաչմերուկից,

✔️երթևեկությունը կարգելվի նաև Վերֆելի փողոցում՝ դեպի Բրազիլիայի հրապարակ ուղղությամբ։

Ապրիլի 24-ին՝ ժամը 07։00-ից մինչև 10։30-ը, պետական արարողակարգային միջոցառումներով պայմանավորված փակ է լինելու մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

–00—ՅՄ