Հայաստանի ողջ տարածքում ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի. կդիտվեն ամպրոպային բնույթի անձրևներ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է , որ ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված, երեկ հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ անձրևներ։

Արարատյան դաշտի առանձին հատվածներում թափվել են ամսական նորմայի 50-60 տոկոսի չափ տեղումներ:

Այսօր ցերեկը և առաջիկա գիշերը ցիկլոնի ազդեցությունը Հայաստանի ողջ տարածքում կպահպանվի, ինչի արդյունքում Երևան քաղաքում և բոլոր մարզերում ժամանակ առ ժամանակ կդիտվեն ամպրոպային բնույթի անձրևներ

–00–ԱՀ