Ադրբեջանի հետ սերտ կապերը Անկարային թույլ չեն տալիս առաջ շարժվել Երևանի հետ կարգավորման գործընթացում
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Ստամբուլի «Քադիր Հաս» համալսարանի նախկին ռեկտոր, միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Մուստաֆա Այդընը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման համար այս պահին քաղաքական խոչընդոտից բացի, այլ արգելք չի տեսնում։ Այդ խոչընդոտը նա կապում է ադրբեջանական ներկա դիրքորոշման հետ։ Պրոֆեսորն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները բավական սերտ են, ինչն Անկարային թույլ չի տալիս առաջ շարժվել առանց Ադրբեջանի համաձայնության։
Միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Մուստաֆա Այդընը նման տեսակետ է արտահայտել «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացին և հետագա հավանական զարգացումներին։
Նրա բնորոշմամբ՝ Թուրքիան նախընտրում է առաջ շարժվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, քանի որ դա կօգնի Կովկասում Թուրքիայի ռազմավարական շահերին, ինչպես նաև Եվրոպայի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու Թուրքիայի մտադրությանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ