ՀՀ դեսպանը պատրաստակամ է ջանքեր ներդնել հայ-մոնղոլական հարաբերությունների զարգացման համար

22/04/2025 Քաղաքական

Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանն (նստավայրը՝ Պեկին) իր հավատարմագրերն է հանձնել Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխին։

Իր խոսքում ՀՀ դեսպանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր ներդնել հայ-մոնղոլական հարաբերությունների զարգացման ուղղությամբ։

Մոնղոլիայի նախագահը ողջունել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով ամենայն հաջողություն իր գործունեության ընթացքում։

Արարողության ավարտից հետո դեսպան Գևորգյանը զրույց է ունեցել Մոնղոլիայի արտաքին գործերի նախարար Բատտսետսեգ Բատմունխիյնի հետ, որի ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել հայ-մոնղոլական պատմական առնչություններին և այդ համատեքստում կարևորել մշակութային համագործակցության ակտիվացումը։

Ապրիլի 20-ին դեսպան Գևորգյանը Մոնղոլիայի ԱԳ նախարարությունում իր հավատարմագրերի պատճենն էր հանձնել Մոնղոլիայի ԱԳՆ արարողակարգի վարչության գլխավոր տնօրեն Տ․ Անխբայարին:

–00—ՍՊ