Հնդկաստանի վարչապետը և ԱՄՆ փոխնախագահը ողջունել են առևտրային բանակցություններում գրանցված առաջընթացը
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Նյու Դելիում կայացած հանդիպման ընթացքում ողջունել են երկու երկրների միջև առևտրային բանակցություններում գրանցված զգալի առաջընթացը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Մոդիի գրասենյակը։
Հանդիպումը տեղի է ունեցել Վենսի՝ Հնդկաստան կատարած անձնական այցի շրջանակում, որի ընթացքում նրան ուղեկցել են ԱՄՆ երկրորդ տիկին Ուշա Վենսը և ընտանիքի անդամները։ Չնայած այցի ոչ պաշտոնական բնույթին՝ Մոդիի գրասենյակի տարածած հայտարարության համաձայն՝ կողմերը քննարկել են մի շարք առանցքային հարցեր։
«Ողջունվել է Հնդկաստանի և ԱՄՆ-ի միջև փոխշահավետ երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցություններում գրանցված զգալի առաջընթացը»,- նշվում է հաղորդագրությունում։
–00—ՅՄ