Դատախազությունը ՉԻ ԿԱՐՈՂ անձից պահանջել գույք, որը նրա պաշտոնի զբաղեցումից առաջ է ձեռք բերվել

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հրապարակվեց Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1776 որոշման ամբողջական տարբերակը:

Նախ՝ պետք է ընդծել, որ Սահմանադրական դատարանի անդրադարձը վերացական հսկողության շրջանակներում է, իսկ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շատ այլ հակասահմանադրական տարրեր դեռ հնարավորություն ունեն բացահայտվելու անհատական գանգատների շրջանակներում:

Ինչ վերաբերում է արդեն հարուցված հայցերին՝ միանշանակ որոշ հայցեր անմիջապես պետք է մերժվեն, ՔԱՆԻ ՈՐ պրակտիկայում կան դեպքեր, երբ անձի նկատմամբ հարուցվել է ապօրինի ծագում ունեցող գույքի վարույթ, և վերջինս որպես պատասխանող է ներգրավված, ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵՐԲ տվյալ անձը՝

ո՛չ պաշտոնատար անձ է եղել,

ո՛չ էլ՝ որևէ քրեական գործով մեղադրյալ:

Արձանագրվում է, որ, ԵԹԵ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթով անցնող անձը մեղադրվում էր, դիցուք՝ մի հանցանքի համար, որը ենթադրաբար կատարվել էր 2011 թվականին, ԱՊԱ դատախազությունը ՉԻ ԿԱՐՈՂ տվյալ անձից պահանջել պայմանական՝ 1996թ-ին ձեռք բերված գույք, որն անձի պաշտոնի զբաղեցումից առաջ է ձեռք բերվել, կամ առաջադրված մեղադրանքի հետ աղերս չունի:

Ակնհայտ է, որ Սահմանադրական դատարան այս որոշումն ԱՌՆՎԱԶՆ հանգեցնելու է բազմաթիվ գործերով հայցի առարկայի էական նվազեցման, ըստ իս՝ մի շարք գործերով նաև հայցերի մերժման, սակայն սպասենք ձևավորվող իրավակիրառ պրակտիկային»:

–00–ԱՀ