Երգ, պար, զարդարված սեղաններ. «Մուրզիլկա» մանկապարտեզում մեծ շուքով նշվեց Սուրբ Զատիկը
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Գունեղ միջավայր՝ զատկական ուտեստներով, զարդարված սեղաններ, երգ, պար, բեմականացված խաղիկներ ու ամենակարևորը՝ մեծ ոգևորություն ու տոնական տրամադրություն, որոնց հաղորդակից էին նաև միջոցառմանը ներկա հյուրերը: «Մուրզիլկա» մանկապարտեզում թևածում էր տոնական մթնոլորտը, հայտնում է Tert.am-ը:
Միջոցառման գլխավոր թեման՝ Սուրբ Զատիկն էր՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը:
Մանկապարտեզի սաները, դաստիարակչական կազմի ու տնօրինության գլխավորությամբ՝ ամենայն մանրակրկտութամբ են պատրաստվել տոնական միջոցառմանը: Միջոցառման բացման խոսքն իհարկե վերապահված էր հոգևորականին: Տերունական աղոթքով ու օրհնությամբ սկսվեց հանդիսությունը:
Մանկապարտեզի դաստիարակ Լուսինե Բեգլարյանի խոսքով՝ իրենց կողմից խնդիր են ունեցել Հայ առաքելական եկեղեցու կարևորագույն տոներից մեկի՝ Զատկի հոգևոր իմաստը ուսուցանել երեխաներին, ինչու ոչ նաև ծնողներին, որը հաջողությամբ կատարել են:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ