Պուտինը չի մասնակցի Հռոմի Պապի հուղարկավորությանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ մասնակցել Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը, որը տեղի կունենա շաբաթ օրը Վատիկանում։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, նախագահը նման մտադրություն չունի», – մամուլի ասուլիսում ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինը կմասնակցի պապի հուղարկավորությանը։

Հիշեցնենք՝ Հռոմի պապը մահացել է երկուշաբթի օրը, մահվան պատճառը կաթվածն է, կոման և սրտանոթային անբավարարությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ կնոջ՝ Մելանիայի հետ, և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրավիրված են հուղարկավորությանը։ Ըստ արդեն հաստատված լրատվամիջոցների տեղեկությունների՝ հուղարկավորության արարողությանը մտադիր է մասնակցել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

–00—ՅՄ