Աշխարհի երկրները «հերթ են կանգնել» Եվրոպայի հետ համագործակցելու համար Թրամփի մաքսատուրքերի ֆոնին

Բազմաթիվ երկրներ պատրաստակամություն են հայտնել աշխատելու Եվրամիության հուսալի առևտրային գործընկերների հետ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերը հիմնովին փոխեցին աշխարհի շուկաները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին POLITICO պարբերականին հայտնել է Եվրահանձնաժողովի  նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Ավելի ու ավելի անկանխատեսելի գլոբալ իրադրության պայմաններում պետությունները հերթ են կանգնում մեզ հետ աշխատելու համար», – նշել է նա՝ առանց հիշատակելու Թրամփի անունը։

Վերջին մի քանի շաբաթներին ֆոն դեր Լայենը հանդիպումներ է անցկացրել Իսլանդիայի, Նոր Զելանդիայի, Մալայզիայի, Ֆիլիպինների, Կանադայի, Հնդկաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարների հետ, որոնք  «ուժեղ, հուսալի գործընկերներ» են փնտրում։

Նրա գնահատմամբ՝ աշխարհակարգը «փոփոխվում է ավելի խորապես, քան երբևէ սառը պատերազմի ավարտից ի վեր»։ Նման ցնցումների ֆոնին, ըստ նրա, ԵՄ-ի նկատմամբ վստահությունն աճում է, այդ թվում՝ համայնքի քաղաքացիների շրջանում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ