Քննարկվել են ՀՀ-Հունաստան խորհրդարանական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

22/04/2025 Քաղաքական

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 22-ին ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Քննարկվել են ՀՀ-Հունաստան բարեկամական հարաբերությունների սերտացմանն ու խորհրդարանական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին:

–00–ԱՀ