Անցկացվում են ՀԱՊԿ անդամ պետությունների՝ զինծառայողի կարգավիճակ չունեցող ներկայացուցիչների դասընթաց

Ապրիլի 21-25-ը ՀԱՊԿ քարտուղարությունում անցկացվում են ՀԱՊԿ անդամ պետությունների՝ զինծառայողի կարգավիճակ չունեցող ներկայացուցիչների պատրաստման ամենամյա դասընթացներ:

Դասընթացների ունկնդիրների հետ կանցկացվեն ուսումնական պարապմունքներ ՀԱՊԿ գործունեության ուղղություններով, այդ թվում՝ առավել արդիական տեղեկատվություն կտրամադրվի քաղաքական և ռազմական համագործակցության, խաղաղապահ գործունեության, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու կարգի, կազմակերպության անդամ պետությունների անվտանգության ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու, ինչպես նաև ՀԱՊԿ գործունեության տեղեկատվական – վերլուծական և նորմատիվ-իրավական ապահովման հարցերի վերաբերյալ:

–00—ՍՊ