Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մահացել է կաթվածից

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մահացել է կաթվածից և դրան հաջորդած սրտի անբավարարությունից: Հայտնել ենՍուրբ Աթոռի մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու 266-րդ Պապին վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Սուրբ Պետրոսի տաճարում, կհայտարարվի 9-օրյա սուգ

Մինչև նոր Հռոմի պապի ընտրությունը, Վատիկանի գործերը կվերահսկի Կարդինալների կոլեգիան։

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 21-ին 88 տարեկան հասակում մահացել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը։

–00—ՍՊ