Բացատրե՛ք, որ դատավորի պատմուճանն իր հագով չէ․ Մելիքյան
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․
«Դիմում եմ դատավոր Սարգիս Պետրոսյանի ընկերներին։ Վստահ եմ՝ ինձ ընթերցողների թվում նրա ընկերներից կամ մտերիմներց մարդիկ կլինեն։
Հարգելինե՛ր, ձեր ընկերը լուրջ հոգեբանական խնդիրներ ունի. դա ակնհայտ է «Մարտի 1»-ի տարօրինակ գործով ուղիղ հեռարձակումներից։ Ընդ որում, դրանք գնալով խորանում են. այսօրվա նրա պահվածքը նորմալության սահմանից հեռու էր արդեն կիլոմետրով։ Իմ տպավորությամբ՝ ձեր ընկերն ընդհանուր առմամբ դրական անձնավորություն է, բայց ստանձնել է իր ուժերից շատ ավելի ծանր գործառույթ։ Ու քանի որ ինքն էլ է հասկանում, որ չի կարողանում իր գործը նորմալ անել, դրանից ավելի է ընկճվում ու է՛լ ավելի լուրջ ձախողումների է ենթարկվում։
Մի բան արեք։ Ընկերը ա՛յ էսպիսի նեղ օրվա համար է։ Բացատրե՛ք, որ դատավորի պատմուճանն իր հագով չէ։ Հո զոռով չի։
Շնորհակալություն»։
–00—ՍՊ