Պուտինը ստորագրել է Իրանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը վավերացնող օրենքը
21/04/2025
Միջազգային
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը վավերացնում է Իրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը:
2025 թվականի հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրված պայմանագրի 1-ին հոդվածում ասվում է, որ կողմերը ձգտում են խորացնել և ընդլայնել հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, ամրապնդել համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտում, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում գործունեության սերտ համակարգումը։
Բացի այդ, փաստաթղթի համաձայն, այն դեպքում, երբ պայմանավորվող կողմերից մեկը ենթարկվում է ագրեսիայի, մյուս կողմը չպետք է որևէ ռազմական կամ այլ օգնություն ցուցաբերի ագրեսորին։
–00—ՍՊ