Փաշինյանը Լուկաշենկոյին սիրում է, ասածներին մի՛ հավատացեք, մայիսի 9-ին գնում է, որ հետը նկարվի
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News
Ղարաբաղյան շարժումը փառավոր շարժում էր, այն զանգվածային էր։ Անհեթեթություն է Փաշինյանի ասածը, թե այն կործանում է Հայաստանը։ Ինչպե՞ս կարող ենք Արցախի հարցը փակել, կասեցնո՞ւմ եք հայ ժողովրդի ազատության ձգտումը։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը։
«Փաշինյանը կախված է Ռուսաստանի փեշերից՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ՌԴ-ն իր համար «կթու կով» է, ուզում է ձրի գազ տան, սահմանը պահեն, Երրորդ համաշխարհային պատերազմ սկսեն Ղարաբաղի համար։
Նա Լուկաշենկոյին սիրում է, գնում է Մայիսի 9-ին, որ հետը նկարվի, ուզում է նրանց կողքին լինել, իր ասածներին մի’ հավատացեք»,- ընդգծեց Արշակյանը։
Խոսելով նոր Սահմանադրության մասին, Արշակյանը նշեց, որ յոթ տարի է՝ Փաշինյանը իշխանության է, բայց Սահմանադրությունը չի գրվել, հիմա էլ չի ներկայացվում, թե ինչն է փոխում․ «Կարող է Ենոքավան գյուղի կոլխոզի կանոնադրությունն է բերում, ասում՝ նոր Սահմանադրությունն է, բե’ր տեսնենք՝ ի՞նչն ես փոխում, նախագիծը ներկայացրեք, տեսնենք, թե ի՞նչ եք գրել, չիմանա՞նք ի՞նչ ես փոխում, ամեն վատ բան կարելի է սպասել»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
–00—ԱՊ