Հայտնի է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո գահի տեղապահի անունը

Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվամբ Վատիկանում սկսվել է թափուր Աթոռի շրջանը (sede vacante)։ Այդ ժամանակ Առաքելական աթոռի տեղապահը փաստացի դառնում է կարդինալ-կամերլենգոն։ Այժմ նա աշխարհականների, ընտանիքի և կյանքի հարցերով Դիկաստերիայի պրեֆեկտ, ամերիկացի կարդինալ Քևին Ֆարելն է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հենց Ֆարելն է հայտարարել հովվապետի մահվան մասին, նա էլ կազմակերպում է հուղարկավորությունն ու Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավարի ընտրությունը: Հենց Ֆարելին են ուղարկվում պաշտոնական ցավակցական հեռագրեր։

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին թոքաբորբով էր տառապում։ Նրա վերջին հայտնվելը հանրության առջև տեղի է ունեցել ապրիլի 20-ին, երբ նա հավատացյալներին դիմել է զատկական ուղերձով։

–00–Ագ