Խորապես վշտացած եմ Ֆրանցիսկոս Պապի մահվան կապակցությամբ. Նիկոլ Փաշինյան

Խորապես վշտացած եմ Ֆրանցիսկոս Պապի մահվան կապակցությամբ։ Չպետք է մոռանալ Նորին Սրբության ակնառու առաջնորդության մասին, որն ուղղված էր խաղաղության և արդարության հաստատմանը: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իմ ցավակցությունն եմ հայտնում աշխարհի բոլոր հավատացյալներին այս ծանր կորստի կապակցությամբ»,- գրել է նա:

–00—ՅՄ