Իտալիայի Ա Սերիայի հանդիպումները հետաձգվել են Հռոմի պապի մահվան պատճառով

21/04/2025 Սպորտ

Իտալիայի Ա Սերիայի հանդիպումները, որոնք պետք է կայանային այսօր՝ ապրիլի 21-ին, հետաձգվել են Հռոմի պապի մահվան  պատճառով։

«Հռոմի պապի մահվան կապակցությամբ Ա Սերիայի պրոֆեսիոնալ լիգան հայտարարում է, որ առաջնությունում այսօր նախատեսված հանդիպումները հետաձգվում են և կկայանան ավելի ուշ»,- ասվում է լիգայի մամուլի ծառայության հայտարարության մեջ X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Ապրիլի 21-ին Իտալիայի առաջնությունում նախատեսված էր անցկացնել չորս հանդիպում՝ «Տորինո»-«Ուդինեզե», «Կալյարի»-«Ֆիորենտինա», «Ջենոա»-«Լացիո», «Պարմա»-«Յուվենտուս»:

–00—ՅՄ