«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալն ինքնասպան է եղել

Ապրիլի 20-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ, 1973թ․ ծնված Զ․Խ․-ն կատարել է ինքնասպանություն՝ ինքնաշեն պարանով կախվելու միջոցով։ Այս մասին 24News-ը տեղեկացավ Քրեակատարողական ծառայությունից:

Անմիջապես կանչվել է շտապօգնություն։

Ժամանած շտապօգնության բուժանձնակազմն արձանագրել է դատապարտյալի մահը։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մերի Մանուկյան

–00—ՅՄ