Ծտերի միգրացիայի վրա է ազդում լեդ լույսերի լուսավորությունը, պետք է նոր ծրագիր ներկայացնեք. Ավինյան

Երևանում ընդհանուր հաշվով տեղադրվել է 864 ԼԵԴ լուսատու։ Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին։ «Փողոցներում ԼԵԴ լուսատուների տեղադրումով էական էներգիախնայողություն ենք իրականացնում և, ընդհանուր առմամբ, քաղաքի փողոցներն ու բակերն ավելի լուսավոր են դառնում»:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է՝ վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ ԼԵԴ լուսատուների տեղադրումը էականորեն ազդում է նաև ծտերի միգրացիայի վրա։ «Կարծում եմ՝ էստեղ մի փոքր ավելի խորը վերլուծական աշխատանք է պետք հետագա աշխատանքների ընթացքն ավելի գրագետ կազմակերպելու համար»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ՅՄ