Եվրոպայի ծանրամարտի առաջնություն․ Արա Աղանյանը 4-րդն է, Պետրոս Պետրոսյանը՝ 5-րդը

20/04/2025 Սպորտ
Աղանյանը երկամարտի 380 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը։ Պոկում վարժության ընթացքում նա գլխավերևում պահել է 170 կգ և 175 կգ, իսկ հրումի ժամանակ միայն` 205 կգ:
Պետրոս Պետրոսյանը երկամարտի 370 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ տեղը։ Նա պոկել է 165 կգ և հրել 205 կգ կշռող ծանրաձողերը:

18:00-ից պայքարի դուրս կգան Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն ու Եվրոպայի չեմպիոն և բրոնզե մեդալակիր Գարիկ Կարապետյանը, որոնք հանդես կգան 109 կգ քաշային կարգում։

Մրցումային օրվա վերջում մրցահարթակ դուրս կգան 87 կգ քաշային Տաթև Հակոբյանն ու Լիանա Գյուրջանը։  Նրանց մեկնարկը 21։00-ից է։

 

–00—ԱՊ