Հայաստանի տափօղակով հոկեյի թիմը երկրորդն է երևանյան ԱԱ-ում

20/04/2025 Սպորտ

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը IV դիվիզիոնի աշխարհի երևանյան առաջնությունում դարձավ մրցաշարի արծաթե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում կայացած վերջին տուրում Հայաստանի ընտրանին մրցել է Ինդոնեզիայի հետ և առավելության հասել 1:14 հաշվով:

Հայաստանի հավաքականը մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ մրցաշարի հաղթող դարձավ Ուզբեկստանը:

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը 15 տարվա դադարից հետո առաջին անգամ էր հանդես գալիս միջազգային ասպարեզում։

 

–00—ԱՊ