Իրան-ԱՄՆ բանակցություններում տիրող մթնոլորտը կառուցողական է եղել
19/04/2025
Միջազգային
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

«Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Պույա Հոսեյնին գրում է․
«Հռոմ գործուղված Tasnim գործակալության թղթակցի փոխանցմամբ՝ Իրան-ԱՄՆ բանակցություններում տիրող մթնոլորտը կառուցողական է եղել։
Իրանի բանակցային թիմի անդամը Tasnim-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ որոշվել է, որ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ անուղղակի բանակցությունները շարունակվեն առաջիկա օրերին։
Արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ասել է.«Այսօր Օմանի արտգործնախարարի միջնորդությամբ Իրանի և ԱՄՆ-ի միջև օգտակար անուղղակի բանակցություններ են անցկացվել կառուցողական մթնոլորտում»:
«Երկու կողմերը պայմանավորվել են առաջիկա օրերին տեխնիկական մակարդակով վերսկսել անուղղակի բանակցությունները և այնուհետև հաջորդ շաբաթ օրը շարունակել երկու ավագ բանակցողների մակարդակով », հավելել է Էսմայիլ Բաղային»:
–00—ՍՊ