ԱՄՆ-Իրան միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները կշարունակվեն ապրիլի 26-ին

ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային համաձայնագրի շուրջ բարձր մակարդակի բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ՝ ապրիլի 26-ին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։

«Կողմերը համաձայնել են շարունակել բանակցությունները՝ երկու գլխավոր բանակցողների մակարդակով հաջորդ շաբաթ օրը»,- նրա խոսքերը մեջբերում է Tasnim լրատվական գործակալությունը։

–00—ՅՄ