Երևանում «Nissan»-ը բախվել է բազալտե եզրաքարին, հայտնվել մայթին, կոտրել երկաթե ճաղավանդակը
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը:
–00—ՅՄ
Related topics
- Latest
- Most Viewed
-
Իսրայելը չի հրաժարվել Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու ծրագրից
-
Ինչպես հավատում ենք Քրիստոսի Հարությանը, նույնպես և հավատում ենք մեր Ազգային Դատի արդար լուծմանը
-
Իրան-ԱՄՆ բանակցություններում տիրող մթնոլորտը կառուցողական է եղել
- Ամբողջ լրահոսը
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Անդրանիկ Քոչարյանը Շահրամանյանից ներողություն է խնդրել «ինքնասպան լիներ՝ ճիշտ կլիներ» խոսքերի համար
-
Որոշ արցախցիներ վիճակ են լարում, ինչը ՔՊ-ին է ձեռնտու, որ լուծարվեն Արցախի պետական ինստիտուտները