Պատրիարք Կիրիլը Մոսկվայի Փրկչի տաճարի մոտ օծել է Զատկի կուլիչները

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Մոսկվայի Փրկչի տաճարի պատերի մոտ օծել է Զատկի կուլիչները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մինչ այդ նա սուրբ պատարագ է մատուցել տաճարում:

Ռուսաստանի ուղղափառ եկեղեցում 2025-ին Քրիստոսի պայծառ հարությունը՝ Զատիկը, նշվում է ապրիլի 20-ին։

Զատկի տոնին ավարտվում է տարվա ամենակարևոր և խիստ պահքը։

–00—ՅՄ