Վանաձորում այրվել է բնակելի տնակ

Ապրիլի 19-ին, ժամը 00:25-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Թևոսյան փողոցում այրվում է բնակելի տնակ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։54-ին, մարվել՝ 01։50-ին։ Այրվել են տնակը (մոտ 40 քմ)՝ գույքով և հարակից խորդանոցը (մոտ 15 քմ)։

–00–ԱՀ