Այսօր Ավագ շաբաթ է` Դժոխքի ավերման հիշատակության օրը

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Քրիստոնյաները հավատում են, որ թաղումից հետո Աստծո որդին իջավ դժոխք՝ այն ջախջախելու, արդարներին քարոզելու ու նրանց հոգիներն ազատելու։

Մահվան նկատմամբ վախը մարդկային զորեղ բնազդներից մեկն է, եթե ոչ՝ ամենազորեղը։ Այնուհանդերձ, կյանքի քրիստոնեական ընկալումն օգնում է, ընդունելով ու ճանաչելով այդ բնազդը, որոշ առումով հաղթահարելու այն։ «Ո՜վ մահ, ո՞ւր է քո խայթոցը. գերեզմա՛ն, ո՞ւր է քո հաղթությունը», – Պողոս առաքյալն այս խոսքը դարձնում է նշանաբան։
Այսօր Ավագ շաբաթ է – ԴԺՈԽՔԻ ԱՎԵՐՄԱՆ հիշատակության օրը։ Ըստ մեր եկեղեցիներում ընդունված կարգի՝ այսօր մինչև ժամը 13։00-ը կարող ենք անցնել Քրիստոսի խորհրդանշական գերեզմանի միջով՝ մեզ առնչակից զգալով նրա զոհաբերության մեծ խորհրդին։ 17:00-ին արդեն սկսում է Ս.Զատկի ճրագալույցի պատարագը, որը ընթացքում ազդարարվելու է Քրիստոսի հրաշափառ Հարությունը։ Ինչու՞ շաբաթ, այլ ոչ կիրակի։ Որովհետև ծիսական օրացույցով տոնական այս կիրակին սկսում է ոչ թե կեսգիշերին, այլ մի քանի ժամ շուտ։ Այսինքն օրացուցային շաբաթ օրվա վերջին ժամերը համարվում են ծիսական կիրակիի առաջին ժամեր։ Կարգն էդպես է։»։