Մեծ Բրիտանիայի վարչապետն ու ԱՄՆ նախագահը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

 

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը զրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Հայտնում են Բրիտանիայի վարչապետի գրասենյակից։

Նշվում է, որ կողմերը քննարկել են երկու երկրների միջև առևտրային գործարքի շուրջ ընթացող բանակցությունները: Բացի այդ, քաղաքական գործիչներն անդրադարձել են Ուկրաինայում տիրող իրավիճակին, Իրանին և Եմենում հուսիթների դեմ պայքարին:

–00—ՍՊ