Հիշում ենք և շարունակում պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման համար․ Մուրադ Փափազյան
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Մուրադ Փափազյան
ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ
Այս տարի ևս մեկ անգամ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչումները տեղի կունենան մի մթնոլորտում, որը հղի է հայկական ամբողջության գոյատևման սպառնալիքներով:
Արցախը ազգաբնակչությունից ռազմական ճանապարհով դատարկելուց մեկ տարի անց՝ հիմնովին իրականացված էթնիկ զտումների գործողությունից հետո, ադրբեջանական բռնապետությունը շարունակում է դամոկլյան սրի նման կախված մնալ հայկական պետության գոյության վրա:
Ադրբեջանի՝ Թուրքիայի հետ ծրագրված և իրականացվող այս գործողությունները պանթուրքիստական նախագծերի վերածննդի մաս են կազմում: Դրանք այն նույն նախագծերն, որոնք 1915 թվականին հանգեցրին մեկուկես միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների սպանությունը։
Հարյուր տասը տարի անց ադրբեջանական բռնապետությունը և թուրքական ինքնավարությունը, հեռու լինելով այս աննկարագրելի ոճրագործությունը ճանաչելուց և դատապարտելուց, շարունակում են ժառանգություն ստացած այդ քաղաքականությունը՝ պետական մակարդակով նպաստելով ժխտողականությանը և Հայաստանի ժողովրդավար Հանրապետության նկատմամբ թշնամական ու վտանգավոր վերաբերմունքի ամրապնդմանը:
Այս իրավիճակը, որն ավելի բարբարոսական է, քան քաղաքակիրթ, ոչ միայն վրդովմունք է Ցեղասպանության զոհերի հիշատակին, սպառնալիք Հայաստանի գոյության իրավունքին, այլ նաև մարտահրավեր է մեր հումանիստական և ժողովրդավարական արժեքների համակարգին։
Ի հիշատակ 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի, ի պաշտպանություն հայ ազգի դեռևս վտանգված իրավունքների, Արցախից փախստականների վերադարձի իրավունքի, պատանդների ազատ արձակման, հանուն արդարության և մարդկային արժանապատվության, CCAF-ը կոչ է անում վերապրածների բոլոր ժառանգներին, Հայաստանի բարեկամներին և Ֆրանսիայի ազգային մեծամասնությանը՝ մասնակցել Փարիզում 2025թ. ապրիլի 24-ին կազմակերպված միջոցառումներին:
Ծրագիր՝
10:45. Արարողություն Փարիզի քաղաքապետարանում, Լոբաու 3 rue, Փարիզի 4-րդ թաղամաս (Տեղերը ամրագրելու համար գրեք ccaf24avril@gmail.com էլ. հասցեին):
Ժամը 15.00. Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ ցեղասպանության նահատակների, Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ տաճարում, Ժան Գուժոն 15 rue, Փարիզի 8-րդ թաղամաս:
Ժամը 18.00. Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչման ազգային արարողություն, Esplanade d’Arménie / Place du Canada, Փարիզի 8-րդ թաղամաս՝ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի ներկայությամբ։
–00—ՍՊ