Իրավապահ մարմինների ֆուտզալի առաջնություն են անցկացրել, ոստիկանապետն ու ՆԳ նախարարը հետևել են խաղին

Իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնություն․ Ոստիկանությունը եզրափակչում է
Ապրիլի 18-ին «Դինամո» մարզադահլիճում կայացել է Ոստիկանություն-Պետական եկամուտների կոմիտե ֆուտզալի հանդիպումը, որին ներկա էին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավար կազմը։

Ոստիկանություն-Պետական եկամուտների կոմիտե դիմակայությունում 2-1 հաշվով հաղթել է Ոստիկանության հավաքական թիմը։

Համառ պայքարի արդյունքում կիսաեզրափակիչ փուլ դուրս էին եկել Ոստիկանության, Պետական Եկամուտների կոմիտեի, Գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի հավաքական թիմերը։

Եզրափակիչ են դուրս եկել Ոստիկանության և Գլխավոր դատախազության հավաքական թիմերը, որոնք իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության հաղթողի տիտղոսը կվիճարկեն ապրիլի 22-ին։

Նշենք, որ Ոստիկանության օրվան նվիրված՝ «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ապրիլի 8-ին մեկնարկել էր իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնությունը, որին մասնակցում են Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Հակակոռուպցիոն կոմիտեի, Գլխավոր դատախազության, Արդարադատության նախարարության, Պետական վերահսկողական ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի հավաքական թիմերը։

Առաջնության նպատակն է իրավապահ կառույցների միջև ձևավորել մարզական առողջ փոխհարաբերություններ։
Ոստիկանություն-Պետական եկամուտների կոմիտե հանդիպումից հետո նախարար Սարգսյանը շրջել է «Դինամո» մարզահամալիրում, ծանոթացել տարբեր սպորտաձևերի մարզասրահների տեխնիկական հագեցվածությանը, մարզումների պայմաններին և զրուցել մարզիկների հետ։

–00—ՍՊ