Նախկին ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը 2 ամիս ժամկետով կալանք է կիրառել
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Նախկին ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է կալանքը, որպես խափանման միջոց` 2 ամիս ժամկետով: Նշենք, որ Ասիլյանը կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության հոդվածով մեղադրվելուց հետո ՌԴ-ի կողմից արտահանձնվել է Հայաստան։
24News-ին հայտնի դարձավ, որ կալանքի միջնորդությունը քննել է «Մարտի 1-ի» գործով դատավոր Սարգիս Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ նախկին ՔՊ-ական Ասիլյանին Հայաստան արտահանձնելու համար ռուսաստանցի իրավապահներին էր դիմել ՀՀ գլխավոր դատախազությունը, որը և բավարարվել էր:
Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ Ասիլյանը գումար է վերցրել շինթույլտվություններ ստանալու համար, սակայն այդպես էլ չի կարողացել իրագործել:
Թաթուլ Ասիլյանը, աչքի է ընկել նաև արցախցիների հասցեին կոշտ գրառումներով ու ատելության խոսք տարածելով, հորդորում էր իշխանություններին քննադատող արցախցիներին զրկել օգնությունից:
Մերի Մանուկան
–00—ԱՊ