Սյունիքում իրանցի վարորդը բեռնատարով բախվել է ծառերին և կողաշրջվել․ նրան տեղափոխել են հիվանդանոց
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Այսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհի 71 կմ հատվածում՝ «Քարավան» ռեստորանի դիմաց, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 47-ամյա Կարիմ Նազարին իր վարած «Mack» մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են դիզվառելիքի արտահոսքը, հոսանքազրկել ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Ալիևը ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ․ վաղը կհանդիպի Փաշինյանի հետ
-
Արթուրին իշխանության յուրացման մեջ են մեղադրում, «գյուլելու մասին» կոնտեքստն իրեն չի վերաբերվում
-
Պապիկյանն ու Իրանի պաշտպանության նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
-
Գավառում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վիրավորները ոստիկանության ծառայողներ են
-
Մոսկվան ռուսաստանցիների մուտքը Հայաստան արգելելը դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Զախարովա
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է