Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կարևորել է Մուշեղ Բաբայանի ներդրումը կառույցի կայացման գործում
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ապրիլի 18-ին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն, որի ընթացքում Կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի հրամանով` նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցրած, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Մուշեղ Բաբայանը բարեխիղճ և արդյունավետ ծառայության, ինչպես նաև օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում նշանակալի ավանդի համար պարգևատրվել է հուշանվերով՝ ձեռքի ժամացույցով։
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը շնորհակալություն է հայտնել Մուշեղ Բաբայանին երկարամյա ծառայության ընթացքում ցուցաբերած բարձր պատասխանատվության, նվիրված ու սրտացավ աշխատանքի համար, կարևորել վերջինիս ներդրումը կառույցի կայացման գործում՝ նրան մաղթելով նորանոր հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:
–00—ՅՄ