Ազատ խոսքի համար Հայաստանում բացակայում են բոլոր տեսակի սպառնալիքները․ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար

18/04/2025 Քաղաքական

Աբսուրդ է, որ տիկին Վարդանյանը խոսում է ինչ-որ սպառնալիքներից, այն դեպքում, երբ պարոն Սիմոնյանի ասածը հենց Հայաստանում ազատ խոսք արտահայտելու համար այլևս մարդու նկատմամբ բոլոր տեսակի սպառնալիքների բացակայությունն է, և այն ընդամենը վրդովմունք էր երեխայի զոհվելու օրինակի համար, որն իրեն թույլ էր տվել տիկին Վարդանյանը: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի՝ այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարած խոսքերին, որ «Ալեն Սիմոնյանի կողմից ուղիղ սպառնալիք է հնչել իր նկատմամբ։»։

«Խորհուրդ կտամ տիկին Վարդանյանին և իր համախոհ փոքր շրջանակներին զերծ մնալ մանիպուլյացիաներից և իր շուրջ զոհի կարգավիճակի տպավորություն ձևավորելու փորձերից, քանի որ դրանք բոլոր գիտակից մարդկանց մոտ միայն ծիծաղ են առաջացնում։

Կարծում եմ` սխալ է նաև մարդկանց հայրենասիրությունը գնահատել իրենց երեխաների զոհվելու չափանիշով։», – իր խոսքում ընդգծեց Հարությունյանը։

 

–00—ԱՊ