Առուշ Առուշանյանն ու Ջոն Գալագերը քննարկել են Գորիս քաղաքի զարգացման ծրագրերը
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը։
«Սյունիքի Գորիս քաղաքում Մեծ Բրիտանիայի դեսպանը հանդիպեց քաղաքապետ Առուշ Առուշանյանին՝ քննարկելու քաղաքի զարգացման ծրագրերը և այն, թե ինչպես են տեղական իշխանություններն արձագանքում համայնքների կարիքներին։ Քննարկվեցին նաև տեղական առաջնորդության դերը և քաղաքացիական ներգրավվածության կարևորությունը»,-նշված է դեսպանության տարածած հողորդագրության մեջ:
Բացի այդ, հաղորդվում է, որ Մեծ Բրիտանիայի դեսպանն ուրախություն է արտահայտել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ հանդիպման առթիվ։
«Գորիսը Սյունիքի կարևոր կենտրոններից է, և օգտակար էր լսել նրա ծրագրերը և քննարկել համագործակցության հնարավորությունները»,-նշել է դեսպան Գալագերը։
–00–ԱՀ