Վենսը հայտնել է վերջին 24 ժամում ՌԴ-Ուկրաինա հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի մասին

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը լավատեսություն է հայտնել ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի առիթով և հայտարարել վերջին օրվա ընթացքում դրա կարգավորման գործում առաջ շարժվելու մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտնել է Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հետ հանդիպմանը։

«Մենք երեկ (խմբ.՝ ապրիլի 17-ին Վաշինգտոնում) շատ բան ենք քննարկել, ունենք մի քանի կարևոր թեմաներ այսօրվա քննարկման համար: Մասնավորապես, վարչապետ Մելոնիին կտեղեկացնեմ Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների ընթացքի մասին: Անգամ վերջին 24 ժամում  ունենք հետաքրքրական բաներ, որոնց մասին կհայտնեմ մասնավոր կարգով։ Մենք լավատես ենք այն առիթով, որ կարելի է դնել այդ պատերազմի վերջը», – Վենսի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

–00—ՅՄ