Փաշինյանի հետ մենք կապ չունենք, դեմ ենք Մինսկի խմբի լուծարմանը, իսկ Արցախի էջը փակ չէ. Շահրամանյան
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News
Մենք կապ չունենք Նիկոլ Փաշինյանի հետ։ Արցախի էջը չի կարելի համարել փակված, քանի դեռ արցախցիները բռնի տեղահանված են և չկա հայրենիք վերադառնալու արժանապատիվ հնարավորություն։ Այս մասին այսօր Արցախի ներկայացուցչությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Փաշինյանի հետ մենք կապ չունենք, Արցախի էջը չի կարելի համարել փակված, իսկ Մինսկի խմբի լուծարմանը մենք դեմ ենք, դա միակ միջազգային հարթակն է, որը ստեղծվել է հենց հակամարտությունը լուծելու համար։ Այս որոշումների մասին ՀՀ իշխանություններն են հայտարարում, և ես ակնկալում եմ այդ հարցերով նաև Հայաստանի քաղաքացիների արձագանքը։
Մեր ճանապարհն է՝ ունենալ հայկական Արցախ, դա լինում է ուժեղ Հայաստան ունենալով միջոցով», – իր խոսքում ընդգծեց Արցախի նախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ