Սյունիք այցի շրջանակներում Մեծ Բրիտանիայի դեսպանը Գորիսում հանդիպել է ԵՄ դիտորդական առաքելության հետ

Սյունիք կատարած այցի շրջանակներում Մեծ Բրիտանիայի դեսպանը Գորիսում հանդիպեց ԵՄ դիտորդական առաքելության (EUMA ) հետ՝ քննարկելու տարածաշրջանային անվտանգության իրավիճակի վերաբերյալ նրանց դիտարկումները, հայտնում են ՀՀ-ում Բրիտանիայի դեսպանությունից։

«Շատ օգտակար հանդիպում ունեցա ԵՄ դիտորդական թիմի հետ։ Նրանք բացատրեցին, թե ինչպես են իրականացնում իրենց մանդատը եւ վստահություն հաղորդում սահմանին մոտ համայնքներին։ Սյունիքի ժողովուրդն իրավունք ունի ապրել և աշխատել խաղաղ պայմաններում», – ասաց դեսպան Ջոն Գալագերը։

–00—ՅՄ