Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին

18/04/2025 14:21 Քաղաքական
Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին, որը մեղադրանքներ է պարունակում Ռուսաստանի հասցեին։
«Համագործակցություն ՄԱԿ-ի և տարածաշրջանային ու այլ կազմակերպությունների միջև. համագործակցություն ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի միջև» անվանումով փաստաթուղթն ընդունվել է 105 կողմ ձայներով, դեմ է քվեարկել 9 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ն, 33-ը ձեռնպահ են մնացել։
Նշենք, որ Ադրբեջանն ու Իսրայելը քվեարկությանը չեն մասնակցել։
Բանաձևի նախաբանում խոսվում է «Ուկրաինայի և Վրաստանի նկատմամբ ռուսական ագրեսիայի մասին»։ Բանաձևում հիշատակվում է նաև «Ուկրաինայի դեմ ՌԴ ագրեսիայի հանցագործության վերաբերյալ հատուկ տրիբունալի ստեղծման մասին» աշխատանքը։
–00–ԱՀ