Աշոտ Սմբատյանն ու Գիա Վոլսկին քննարկել են համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

18/04/2025 Քաղաքական

Ապրիլի 17-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գիա Վոլսկիի հետ։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ և Վրաստանի օրենսդիր մարմինների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

–00–ԱՀ