Հնչեղ բացահայտումների նոր օպերացիաներ են մշակվում. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած իշխանությունները Գյումրու ընտրություններից հետո հայտարարում են, թե չեն պարտվել, քանի որ մասնակցած կուսակցությունների մեջ ամենաշատ ձայներն են ստացել եւ 10 հազարով ավելի են ստացել, քան 2021 թվականի ՏԻՄ ընտրություններում, սակայն Նիկոլ Փաշինյանը, ասում են, խելքի չի գալիս այդ հարվածից:

Նաեւ դրանով էին պայմանավորված վերջին օրերի հիստերիկ, ոչ ադեկվատ պահվածքը, ամբիոնից գոռալ-ճչալը, պարելն ու ծամածռվելը: Ասում են՝ նա հիմա, տենդագին, իշխանության վարկանիշը բարձրացնելու ուղիներ է փնտրում: Եվ հնարավոր է՝ առաջիկայում հնչեղ բացահայտումներ արվեն, հատկապես՝ պատերազմի, պարտության, նախկինների վերաբերյալ, քանի որ Գյումրուց հետո ՔՊ-ում հասկացել են, որ ո՛չ ասֆալտի, ո՛չ էլ թոշակների բարձրացման մասին հեքիաթներով մարդիկ չեն խաբվում:

Բայց մարդկանց չեն կարող բավարարել նաեւ «թալանը հետ բերելու», նախկիններին բանտ նստեցնելու տեսարանները, նրանց ուղղակի չեն ներում Արցախի կորստի եւ հազարավոր զոհերի համար։

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։

–00—ՍՊ